National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները
1 / 4

Հոկտեմբերի 30-ին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ոլորտներին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, այնուհետեւ ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ներկայացրին իրենց ոլորտներում 2014 թվականին իրականացվելիք   ծրագրերն ու  ուղղությունները, պատասխանեցին պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

 Ոլորտների ղեկավարները, ներկայացնելով անելիքները, նկատեցին, որ  ծրագրերի մի մասը շարունակվելու է,  իրականացվելու են նաեւ նոր ծրագրեր: Եղան նաեւ առաջարկներ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նկատեց, որ այսօր սպորտի ոլորտում գերխնդիր է մարզաբազաների նյութատեխնիկական ապահովվածությունը, փոքր է նաեւ ոլորտի ֆինանսավորման ծավալը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նպատակահարմար համարեց ՀՀ դեսպանություններում սփյուռքի նախարարության ներկայացուցչի հաստիք ունենալը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ եկող տարի իրականացվելու է նոր ծրագիր. մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում գործելու են նախակրթարաններ, որտեղ կհաճախեն մոտ 4600 երեխաներ: Կընդլայնվի ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը, որոշ միջին մասնագիտական հաստատություններում կվերանան ընդունելության քննությունները եւ այլն:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ նշված ոլորտներում ֆինանսական հատկացումների մակարդակը  հիմնականում պահպանվել է ընթացիկ տարվա ծավալներով, բացառությամբ աշխատավարձերի եւ էներգակիրների վերաբերյալ հոդվածների, որոնք անհրաժեշտ չափով  ավելացվել են: 11,3 տոկոսով ավելացվել է նաեւ գիտության ոլորտի ֆինանսավորումը: Այս ոլորտը 2014 թվականին կստանա 12 մլրդ 689 հազ.  դրամ, կիրականացվեն մի շարք ծրագրեր:

Կրթության ոլորտին նախատեսվել է հատկացնել 122 մլրդ 182 մլն դրամ, որը 14 մլրդով ավելի է ընթացիկ տարվա ֆինանսավորումից: Նախատեսվում է, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կկազմի 152 հազար 100 դրամ, ուսումնաօժանդակ հատվածի աշխատավարձը սահմանվել է 66000 հազար 100 դրամ:

Հանգստի, մշակույթի, կրոնի եւ սպորտի ոլորտներում  ծրագրերի  ֆինանսավորման նպատակով նախատեսվել  է հատկացնել 20 մլրդ 912 մլն դրամ: Մասնավորապես՝ 1,8 մլրդ դրամ կհատկացվի սպորտին , մշակութային ծառայությունների ոլորտին կհատկացվի 11 մլրդ 663 մլն դրամ, թանգարաններին եւ ցուցասրահների գործունեության համար նախատեսված է 1 մլրդ 980 մլն դրամ:6,1 մլրդ դրամ նախատեսվել է հատկացնել արվեստի ոլորտի ծրագրերի իրականացման համար: 4 մլրդ 447 մլն կհատկացվի ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը: 200 մլն դրամ կհատկացվի ՀՀ  հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2014թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտների ծախսերն ու ծրագրերը։

ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց վերոնշյալ բնագավառների բյուջետային հատկացումների ընդհանուր ծախսերը։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասնեց ոլորտի բյուջետային հատկացումներն ու ծրագրերը։ Ըստ այդմ, գյուղատնտեսության ոլորտին 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 15,660.0 մլն դրամ: 2013 թվականի նկատմամբ աճը կազմում է 2,942.8 մլն դրամ կամ 23.1 տոկոս:Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում են շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից է ՀԲ աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը. 2014թ. ծրագրված է 1,753,2 մլն դրամ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացնելով գլխավորած կառույցի բյուջետային հատկացումները, նշեց, որ ջրային տնտեսության ոլորտին 2014 թվականին հատկացվելու է 38728.3 մլն դրամ: Աճը 2013թվականի նկատմամբ կազմում է 3651.8 մլն դրամ կամ 10.4 տոկոս:ԵՄ աջակցությամբ իրականացվող Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի դրամաշնորհային ծրագիր՝ 2014թ. ծրագրված է 2,855,6 մլն դրամ։ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագիր՝ 2014թ. ծրագրված է 2,300,6 մլն դրամ:

          Բնապահպանության ոլորտի ծախսերը ներկայացնելով? ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ ոլորտի գծով 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 2322.1 մլն. դրամ: Ծախսերի ավելացումը 2013 թվականի նկատմամբ կազմում է 516.2 մլն դրամ` կամ 28.6 տոկոս:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am